Լրահոս
Առողջապահական
11:13
18.04.22
151

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի

Img default alt hy

Ապրիլի 18-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Կատարվել է 1679 թեստավորում, առողջացել՝ 10 քաղաքացի, մահացել է 1 մարդ:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 770 դեպք, որոնցից 410 458-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1681 է։

Ընդհանուր կատարվել է 3 017 543 թեստավորում։