Լրահոս
Իրավական
14:06
03.06.22
164

Հայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են հայտնաբերվել

Հունիսի 2-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ստուգայցեր են կատարել Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցներում։

Հայտնաբերվել ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ։

Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Նմանատիպ միջոցառումները շարունակական են։

`