Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:08
08.04.23
138

Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի. պայմանական մարտադաշտում և քաղաքագիտական բանավեճում

Հայաստանն ու Ռուսաստանը արդեն միայն դե յուրե դաշնակիցներ են: Դե ֆակտո, այդ կապը խզված է համարում Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահը: Զատուլինը, որ պերսոնա նոն գրատա է Հայաստանում, վերջնական ու կտրուկ եզրակացություններ է արել այն բանից հետո, երբ Հայաստանի անունը վերջին 3 տարում երկրորդ անգամ հայտնվել է ՆԱՏՕ-ական «Defender 23» զորավարժությունների մասնակիցների ցանկում, հետո՝ ջնջվել: 

Չնայած Պենտագոնի մամուլի ծառայությունը վստահեցրել է, որ վրիպակ է եղել՝ քաղաքագետները բացառում են, թե Միացյալ Նահանգների պես երկրի պաշտպանության նախարարությունը վրիպեր զորավարժությանը վերաբերող հարցում: Ավելի հավանական է այն սցենարը, որ նախնական պայմանավորվածություն ունեցած լինեն Երևանն ու Վաշինգտոնը, որը ավելի ուշ փոխված լինի՝ անհայտ հանգամանքներում: