Լրահոս
Քաղաքական
21:30
12.10.22
212

«Հայաստանն ուզում է զգալ Ռուսաստանի թիկունքը». Միրզոյան-Լավրով հանդիպում՝ Աստանայում

Հայաստանը ցանկանում է զգալ Ռուսաստանի թիկունքը, թեև շատ երկրներ առաջարկում են իրենց միջնորդությունը, ասել է Հայաստանի արտգործնախարարը Աստանայում Ռուսաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը, նշել, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ Երևանը ցանկանում է լսել Մոսկվայի դիրքորոշումը: 

Լավրովն ասել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի որոշումը: