Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:00
24.05.23
101

Հայաստանն ու Չինաստանը քննարկում են ուղիղ ավիաչվերթներ գործարկելու հնարավորությունները

Img default alt hy

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունել են «China Southern Airlines» ընկերության տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը: 

Այս մասին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները:

Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:

347227478_629998782369443_2780083940887207156_n.jpg (185 KB)