Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:30
18.05.23
104

Հայաստանն ու Ադրբեջանը գործնականում ճանաչում են միմյանց սահմանները. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հույս ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: 

«Հայաստանն ու Ադրբեջանը գործնականում ճանաչում են միմյանց սահմանները։ Հույս ունենք, որ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և պետությունները կսկսեն սահմանազատումը»,- ասել է Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում, որտեղ այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանների ղեկավարների հավաքը: