Լրահոս
Հայաստան
12:04
13.01.22
142

Հայաստանի շրջանների մեծ մասում ձյան տեղումներ են, կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։

Սարավան-Սիսիան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, Շիրակի և Շիրակի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին մերկասառույց է։

Ձյուն է տեղում Սարավան-Սիսիան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում։