Լրահոս
Քաղաքական
12:37
16.09.24
181

Հայաստանի հետ շարունակելու ենք նաև պաշտպանական համագործակցությունը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Img default alt hy

«Մենք մեծապես աջակցում ենք խաղաղության «խաչմերուկ ծրագրին»։ Հայաստանը, բնականաբար, շատ կարևոր դեր կարող է խաղալ Ասիայի և Եվրոպայի հետ հաղորդակցության համար»,- Արարատ Միրզոյանի հետ Երևանում համատեղ հայտարարությունների ժամանակ ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Մենք շարունակելու ենք նաև պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, իր բնակչությանը։ Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։