Լրահոս
Քաղաքական
13:19
14.10.22
109

Հայաստանի և Արցախի միջև բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում. ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է արցախցի գործընկերներին

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաև՝ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի և Արցախի միջև բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:

Երկու ժամ տևած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: