Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:37
10.04.23
105

Հայաստանի ԱԽ քարտուղարն Իրանում է

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: ԱԽՔ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունում կարդում ենք, որ հանդիպման ընթացքում Գրիգորյանն ու Շամխանին քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: 

Իրանական մամուլը տարածել է Շամխանիի ելույթը: Իրանցի բարձաստիճան պաշտոնյան շեշտել է՝ տարածաշրջանում լարվածությունը որևէ մեկի օգտին չէ: Մարտահրավերները պետք է լուծել խաղաղ մեթոդներով՝ համատեղ ջանքերի գործադրմամբ: