Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:00
07.04.23
156

Հայաստանի «անհետացումը». թշնամին չի վախենում, Մոսկվան «չի վստահում», Արևմուտքը «լուրջ չի ընդունում»

Միացյալ Նահանգների կազմակերպած զորավարժությունների մասնակիցների ցանկից ինչու է արդեն երկրորդ անգամ անհետանում Հայաստանի անունը: Այս հարցի պատասխանը չի տալիս մեր պաշտպանական գերատեսչությունը: Փոխարենը հայտնում է, որ Հայաստանը մասնակցելու է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների: 

ՀԱՊԿ-ի զորավարժությունները մերժած Հայաստանի այս որոշումը ծիծաղելի են համարում ռազմական փորձագետները: Հայաստանը պատրաստվում է մասնակցել վարժանքների, որոնցում  պայմանական հակառակորդը,  ամենայն հավանականությամբ, լինելու է մեր երկրի ռազմավարական դաշնակիցը: