Լրահոս
Քաղաքական
14:22
24.04.23
123

Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Ռուսաստանին՝ «կատարել նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունը»

«Հայաստանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը»,- Ադրբեջանի ապօրինի գործողություններին այսպես է արձագանքել մեր երկրի արտգործնախարարությունը: 

Մեր ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել կատարել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը՝ վերացնել միջանցքի ապօրինի արգելափակումը, ապահովել ադրբեջանական ուժերի դուրսբերումը անվտանգության գոտուց: