Լրահոս
Քաղաքական
18:40
06.01.23
202

Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է․ Վահան Հունանյան

Img default alt hy

Թուրքական կողմն այսօր հայկական կողմին տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է, «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է:

Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,-ասել է Հունանյանը։