Լրահոս
Հայաստան
10:18
14.01.22
274

Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են հայրենիք

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայկական զորամիավորումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով հայրենիք է վերադարձել։

«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան, որոնք կատարել են Ղազախստանի Հանրապետությունում սոցիալական հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանության խնդիրները, վերադարձել են հայրենիք»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։