Լրահոս
Հայաստան
15:40
22.02.22
484

Հայ երիտասարդ զինվորները պաշտպանել են իրենց հայրենիքը․ Ղազինյանը՝ ադրբեջանցի պատգամավորներին

Img default alt hy

Նրանք, ովքեր Հայաստան են այցելում լավ մտադրություններով, համարժեք պատասխան կստանան, իսկ նրանք, ովքեր այցելում են վատ մտադրություններով, պատմական հեռանկարում պարզապես կանհետանան։

Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։  

Նա տարակուսանք է հայտնել, որ այսօր Եվրոպան թույլ է տալիս երկակի ստանդարտներ, որոնք հետագայում հանգեցնում են արյունահեղության։ Միաժամանակ, ընդդիմադիր խորհրդարանակը հորդորել է հետևել եվրոպական արժեքների պահպանմանը։

Ղազինյանը հիշեցրել է նաև, որ 2020թ․ Ադրբեջանը և Թուրքիան հանցագործություններ են կատարել Արցախի ժողովրդի դեմ՝ դիմելով ահաբեկիչների օգնությանը։   «Սակայն նրանք երբեք արժանի պատիժ չեն ստացել։ Այս երկրների նկատմամբ ԵՄ-ի ոչ մի պատժամիջոց չի կիրառվել»,- հայտարարել է պատգամավորը։  

Դիմելով Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ Ղազինյանն ընդգծել է, որ հայ երիտասարդ զինվորները 44-օրյա պատերազմի ընթացքում չեն խնայել իրենց կյանքը՝ պաշտպանելով հայրենիքը։

«Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եղել է, կա եւ կլինի հայկական։ Այս նպատակին հասնելը յուրաքանչյուր հայի սուրբ պարտքն է»,- հայտարարել է Ղազինյանը։