Լրահոս
Հասարակական
13:25
03.02.25
188

Հայ երիտասարդ հոգևորականի սպանության առաջին կասկածյալները հայտնի են

 

Լիբանանում երիտասարդ հայ հոգևորականի սպանության համար առաջին կասկածյալները սիրիացիներ են: Ըստ ՀՅԴ Հայ դատի Մերձավոր Արևելքի գրասենյակի՝ 43-ամյա ծայրագույն վարդապետ Անանիա Գուջանյանին սպանել են Բսալիմ քաղաքի իր տանը՝ տունը վերանորոգող սիրիացի բանվորները: Սպանությունից հետո նրանք գողացել են հայ հոգևորականի ոսկյա խաչը, թալանել ամբողջ տունը: Գույժը հայտնել է Լիբանանի Հայոց թեմը։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին ցավակցել է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա -ին: