Լրահոս
Քաղաքական
14:03
31.01.26
91

Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ համակարգային հետապնդումները հստակ հաշվարկված ծրագիր են․ Արման Աբովյան

Img default alt hy

Քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է․

«Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ համակարգային հետապնդումները հստակ հաշվարկված ծրագիր են և ոչ մի կերպ «համոզմունքների» արդյունք չեն։ Այս ծրագրի իրականացման մեջ ակնհայտորեն երևում է գործողությունների համակարգվածությունը․ դատեք ինքներդ՝

«Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասերի վերացում։

«Շողակաթ» հեռուստաընկերության հանդեպ իրականացված գործողություններ։
Հայ Առաքելական Եկեղեցուն պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից զրկում։

- ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդության լուծարում։
- Եկեղեցականների նկատմամբ ձերբակալություններ և հետապնդումներ։

ՀԱԵ-ի «այլընտրանքային թևի» ձևավորում նախկին/գործող եկեղեցականների սակավաթիվ խմբից, որոնք այս կամ այն պատճառով միացել են իշխանությունների հակաեկեղեցական արշավին։

Եվ հիմա հարցը՝ ո՞ւմ կամ ո՞ր երկրին է ձեռնտու հայկական Եկեղեցու հետապնդումը։ Ի՞նչի են ի վերջո ցանկանում հասնել իշխանությունները։

Եվ եթե այս գործողությունները հիմնավորվում են պետական շահերով, ապա այդ պետության անունը հաստատ Հայաստան չէ։ Իսկ թե ո՞ր պետությանն է այս անասնական խայտառակությունը ձեռնտու՝ կռահեք ինքներդ»։