Լրահոս
Աշխարհ
13:00
07.04.23
487

Հավասարակշռությունը կորցրած տղամարդը բռնել է լարը և մահացել հոսանքահարումից

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի Նորվիչ քաղաքի ամենահայտնի սպորտային բարերից մեկի 71-ամյա սեփականատեր Իվան Բրաունը Հնդկաստանում հանգստանալու ժամանակ բռնել է հոսանքի լարը և մահացել հոսանքահարումից։ «Mediahub.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ITV News Anglia-ն։ Բրաունը ընկերոջ հետ երկամսյա ճանապարհորդության էր Հնդկաստան:

Կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, տղամարդիկ այցելել են Հիմաչալ Պրադեշի զբոսաշրջային վայր: Բրաունը շինհրապարակի մոտ լուսանկարվել է տեսախցիկի առաջ, երբ հանկարծ կորցրել է հավասարակշռությունը։ Տղամարդը ինքնաբերաբար բռնել է կողքի լարը և ուժեղ հոսանքահարվել, ինչի հետևանքով նա հանկարծամահ է եղել։

Բրաունի ընտանիքի անդամները ցնցված են կատարվածից և մինչ օրս չեն կարողանում հաշտվել նրա մահվան հետ։ «Բոլորս ցնցված և սրտացավ ենք, որ կորցրել ենք մեր ընտանիքի սիրտն ու հոգին»,- խոստովանել են հարազատները։