Լրահոս
Միջազգային
23:45
24.09.24
278

Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկով

Img default alt hy

Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ Մոսկվան հասնի իր նպատակներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այսպես է նա արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, թե հակամարտությունը սպասվածից շուտ կավարտվի։

«Ցանկացած պատերազմ այսպես, թե այնպես ավարտվում է խաղաղությամբ։

«Մեզ համար այլընտրանք գոյություն չունի՝ մեր նպատակներին այս կամ այն ​​կերպ հասնելուց հետո միայն հատուկ ռազմական գործողությունը կավարտվի»,- Զելենսկու հայտարարության առնչությամբ ասել է Պեսկովը։

Վլադիմիր Զելենսկին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում է հայտարարել, թե հակամարտությունը շատ ավելի շուտ կավարտվի, քան շատերը կարծում են։ Իրավիճակի հանգուցալուծումը Զելենսկին համարում է «հաղթանակի ծրագիրը»՝ իր առաջարկած «խաղաղության բանաձևի» հիմքով։ Մոսկվան իր հերթին տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ դա իրատեսական չի համարում։