Լրահոս
Հասարակական
10:13
18.04.22
245

«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Արթուր Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը

Img default alt hy

Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի, այս մասին հայտնել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։

Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։

Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի…

Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»,-նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։