Լրահոս
Սպորտ
13:22
20.11.22
148

Նեյմարին և Բրազիլիայի հավաքականին հարյուրավոր պարող երկրպագուներ ողջունում են Դոհայում

Հարյուրավոր պարող ֆուտբոլասերներ ողջունել են Բրազիլիայի հավաքականին, երբ նրանք ժամանել են Դոհա շաբաթ երեկոյան:

Մարդկանց մի մեծ բազմություն հավաքվել էր թիմի հյուրանոցի դիմաց՝ Նեյմարին և նրա թիմակիցներին տեսնելու համար:

«Մենք եկել ենք Լիբանանից՝ աջակցելու Բրազիլիային, հուսով եմ, մենք կարող ենք դա անել, մենք կանենք դա: Մենք շատ ուժեղ թիմ ունենք, և ինչպես տեսնում եք, բրազիլացի երկրպագուները շատ են, և մենք կարող ենք դա անել»,- բացատրել է երկրպագուներից մեկը:

Բրազիլիան աշխարհի առաջնությունը կսկսի նոյեմբերի 24-ին Սերբիայի հետ: