Լրահոս
Քաղաքական
23:26
11.04.23
133

Հարվածել է, բայց խուլիգանություն չի արել. դատախազը ԱԺ է գնացել՝ Մհեր Սահակյանի հարցով

Հայաստանի գլխավոր դատախազը այսօր կրկին խորհրդարանում էր՝ այս անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու համար: Մարտի 31-ին խորհրդարանում պետաիրավական հանձնաժողովում նախատեսված աշխատանքային փակ քննարկման ժամանակ էր միջադեպ տեղի ունեցել ընդդիմադիր Մհեր Սահակյանի և իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև։