Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:10
24.10.24
152

Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով բռնի տեղահանվեցին Արցախից. Թրամփ

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120.000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը»,- Truth-ում գրառում է արել ԱՄՆ  նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը: 

Նա նաև ասել է, որ կրկին ընտրվելու դեպքում ինքը կպաշտպանի հալածված քրիստոնյաներին, կաշխատի դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը և խաղաղություն կհաստատի Հայաստանի ու  Ադրբեջանի միջև: