Լրահոս
Հասարակական
16:32
01.02.22
166

Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչն ու ՌԴ փոխարտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը կայացել է եվրոպացի գործչի նախաձեռնությամբ:

Կողմերը մանրամասն քննարկել են Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցով Ժնևյան միջազգային քննարկումների հարթակում տիրող ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը: Զրույցը տեղի է ունեցել բանակցությունների հերթական 56-րդ փուլին ընդառաջ: