Լրահոս
Միջազգային
23:30
13.04.23
167

Հարավային Կորեան հայտարարում է, որ Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռ է արձակել

Img default alt hy

Հարավային Կորեան հայտարարում է, որ Հյուսիսային Կորեան հեռահար բալիստիկ հրթիռի նոր մոդել է արձակել, ինչը սարսափ է առաջացրել Ճապոնիայի հյուսիսում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Հարավային Կորեայի ռազմական ոլորտի պաշտոնյան ասել է, որ ամենայն հավանականությամբ, հրթիռը նոր զենք է, որը ցուցադրվել է Հյուսիսային Կորեայի վերջին զորահանդեսի ժամանակ:

Հարավային Կորեայի զինվորականներն ասել են, որ հրթիռը թռել է մոտ 1000 կմ, նրանք դա որակել են որպես «ծանր սադրանք»: Պաշտոնյան ասել է, որ առայժմ իրենց գնահատմամբ՝ արձակել են նոր տիպի բալիստիկ հրթիռ, և դեռ վերլուծում են այնպիսի մանրամասներ, ինչպիսին են հետագիծը, բարձրությունը և այլն: