Լրահոս
Հայաստան
20:51
24.03.22
128

ՀԱՊԿ-ը հավանություն է տվել ճգնաժամային արձագանքման բարելավման նախագծին

Img default alt hy

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները, Միավորված շտաբը և կազմակերպության քարտուղարությունը խորհրդակցություններ են անցկացրել ճգնաժամային արձագանքման բարելավմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագծի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությանը։

«Խորհրդակցությունների մասնակիցները վերլուծել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության անցկացումը, ուսումնասիրել և քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման, արտերկրում խաղաղապահ առաքելության կիրառման, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ավիացիայի կողմից միջազգային թռիչքներ իրականացնելու մասին առաջարկները:

Փաստաթղթի նախագիծը վերջնական տեսքի է բերվել և համաձայնեցվել»,- ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

По итогам консультаций стороны подтвердили готовность проекта плана для его утверждения председателем Совета министров обороны ОДКБ.

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը հաստատել են, որ ծրագրի նախագիծը պատրաստ է՝ ներկայացվելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահի հաստատմանը։