Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:22
29.03.23
83

ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությունները «վնասակար զրույցներ» է անվանում ՌԴ ԱԳ փոխնախարարը

Հայաստանից ՀԱՊԿ-ի հեռանալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «վնասակար զրույցներ» է անվանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: 

«Հուսով ենք՝ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և Երևանի հետ ՀԱՊԿ փոխգործակցության բոլոր հարցերը կլուծվեն կառուցողական ու փոխշահավետ ձևով, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության՝ Հայաստանում տեղակայումը»,- «Առթիայ» հեռուստաալիքին ասել է Գալուզինը՝ շեշտելով, որ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուն Մոսկվան պատրաստ է ճիշտ նույն չափով, որքան Երևանը: