Լրահոս
Քաղաքական
13:35
25.05.23
83

ՀԱՊԿ հավաքին չի մասնակցում Հայաստանի պաշտպանության նախարարը

Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է կառավարության նիստին, թեև սպասվում էր, որ մեկնելու է Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու: 

Պաշտպանության նախարարության խոսնակը  հայտնել է, որ Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։