Լրահոս
Միջազգային
13:34
08.01.22
79

ՀԱՊԿ ԱԽ-ի գագաթնաժողով կանցկացվի. Պուտին-Տոկաև նոր պայմանավորվածություն

Img default alt hy

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մոտ օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով կանցկացվի: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Ըստ հաղորդագրության` Ղազախստանի նախագահը Պուտինին առաջարկել է ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով։

«Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ առաջարկին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են մշտական կապի մեջ մնալ։