Լրահոս
Հասարակական
14:30
13.04.23
123

Հանրապետության մեծ մասում տեղումները կշարունակվեն

Img default alt hy

Վերջին 4 օրերին ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` հանրապետության մեծ մասում ժամանակ առ ժամանակ դիտվել են տեղումներ, ապրիլի 13-ին լեռնային առանձին մարզերում՝ ձյան տեսքով։

Հանրապետությունում տեղումների գումարային քանակը և շեղումը նորմայի համեմատ ապրիլի 13-ի ժամը 07։00-ի դրությամբ ունի հետևյալ պատկերը՝

․Տավուշում դիտվել է 18-21մմ, կազմելով նորմայի 26-32%-ը,
․ Լոռիում՝ 18-26մմ,  նորմայի՝ 21-29%-ը,
․ Շիրակում՝ 24-34մմ, նորմայի՝ 38-71%-ը,
․ Գեղարքունիքում՝ 22-36մմ, նորմայի՝ 43-74%-ը,
․ Կոտայքի լեռնային շրջաններում՝ 55-61մմ, նորմայի՝ 55-64%-ը,
․ Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 20-78մմ, նորմայի 31-124%-ը,
․ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ 22-24մմ, նորմայի՝ 37-39%-ը,
․ Արարատում, Արմավիրում և Երևանում՝ 18-38մմ, նորմայի՝ 30-95%-ը,
․ Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 64-68մմ, նորմայի՝ 60-66%-ը,
․ Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ 30-37մմ, նորմայի՝ 50-60%-ը,
․ Սյունիքում՝ 19-30մմ, նորմայի՝ 21-52%-ը։

Ապրիլի 13-ի ցերեկը և ապրիլի 14-ին հանրապետության մեծ մասում տեղումները կշարունակվեն, առանձին վայրերում սպասվում է ամպրոպ և քամու ուժգնացում՝ մինչև 20մ/վ։

Ապրիլի 15-ին, 16-ին հանրապետության ամբողջ տարածքում  սպասվում է առանց տեղումների եղանակ։