Լրահոս
Հասարակական
14:59
09.02.22
197

Հանուն Արցախի և արցախցիների շահերի․ կարևոր հանդիպման մանրամասները

Img default alt hy

ՀՀ-ում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցչությունում հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Այս մասին TV 5-ը տեղեկանում է Արցախի ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից։

Սերգեյ Ղազարյանը Արցախի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ պատկան գերատեսչությունների, տեղահանված արցախցիների, բարեգործական կազմակերպությունների և Սփյուռքի հետ ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքներն ու 2022 թվականի համար նախանշված անելիքները։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Արցախի ԱԺ-ի կողմից Արցախի և արցախցիների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։