Լրահոս
Հասարակական
13:17
15.04.23
134

Հանցակազմ չեն գտել դրոշն այրելու գործում. հրահանգել են ազատել Նիկոլյանին աշխատանքից

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը պահանջել է պատժել դրոշը այրողին: Դեպքից հետո Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Ըստ նրա փաստաբանի՝ իրավապահները արձանագրել են, որ հանցակազմ չկա ու դատախազի հաստատմանն են ուղարկել՝ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Aysor.am-ի աղբյուրներն էլ հայտնել են, թե վարչապետ Փաշինյանի աշխատակազմից Հանրային հեռուստաընկերությանը հրահանգել են հեռուստաըկերության ոճաբանական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանին աշխատանքից ազատել: