Լրահոս
Իրավական
11:48
09.02.22
138

Համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի․ Առուշանյանի փաստաբանը՝ դատավորին

Img default alt hy

Դատավոր Մխիթարյան հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի, երբ ասում էի,  որ դու համարձակ չես: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Դե ապրի այդ իրականությունով»,-հվելել է նա:

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է վճիռը՝  չբավարարելով Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերած պաշտպանների բողոքը։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: