Լրահոս
Քաղաքական
00:30
22.09.24
263

Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում սերտ համագործակցությունը կշարունակվի․ Պապիկյանը վերանշանակման առթիվ շնորհավորել է Լըկորնյուին

Img default alt hy

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա՛ն Սեբաստիան, մեծ ուրախությամբ Ձեզ եմ հղում իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքը՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր երկրների»: