Լրահոս
Արցախ
23:43
05.01.23
227

HALO Trust-ի 100 աշխատակից գտնվում է Արցախում. հայտարարություն

Img default alt hy

HALO Trust ականազերծման միջազգային ՀԿ-ն հայտարարություն է տարածել, Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։

«HALO Trust ականազերծման միջազգային հասարակական կազմակերպությունը լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը միակ մուտքն է ապահովում դեպի Լեռնային Ղարաբաղ։

Շրջափակումից գրեթե մեկ ամիս անց կազմակերպությունն ուշադիր հետևում է դրա հումանիտար ազդեցությանը: HALO Trust-ի մոտ 100 աշխատակից ներկայումս գտնվում է Լեռնային Ղարաբաղում, և կազմակերպությունը վերահսկում է նրանց համար ապրանքների և այլ իրերի հասանելիությունը։

HALO Trust-ն ակնկալում է խնդրի շուտափույթ լուծում և մշտական ​​կապի մեջ է գործընկերների և այլ մարդասիրական կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնությունը համակարգելու համար»,- ասված է հայտարարությունում: