Լրահոս
Հասարակական
21:22
22.08.22
256

Հալաբյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ  Հալաբյան 67 հասցեում գործող այգու տարածքում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը: