Լրահոս
Հասարակական
19:15
07.08.25
127

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Img default alt hy

Օգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։