Լրահոս
11:00
17.04.23
217

Հակու գյուղում մշտական ջուր և էլեկտրականություն չկա. Ասպրամ Կրպեյան

Img default alt hy

Ապրիլի 14-ին գործընկերոջս՝ Գառնիկ Դանիելյանի հետ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակու գյուղում էինք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Ծանոթացանք այս գողտրիկ գյուղի հյուրընկալ բնակիչներին ու նրանց կենսական խնդիրներին. գյուղ տանող հիմնական ճանապարհն անանցանելի է, գյուղում մշտական ջուր և էլեկտրականություն չկա:

Լուսանկարում գյուղի միակ 1-ին դասարանցու Արմանի, 3-րդ դասարանցի Մանեի և 4-րդ դասարանցի Էմինի հետ եմ: Երեխաներն Արմանին օգնում են պատրաստվելու Այբբենարանի հանդեսին, որ մենակ չմնա»,- գրել է նա: