Լրահոս
Հասարակական
16:00
05.11.25
191

Հակասանիտարական վիճակ Սևան քաղաքի Գործարանային փողոցում. քաղաքապետարանից 1 կմ հեռավորության վրա. Շամշյան

Img default alt hy

Սևան քաղաքի Գործարանային փողոցում տևական ժամանակ է՝ տիրում է գարշահոտ, հակասանիտարական վիճակ, հաղորդում է Shamshyan.com-ը։

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհից դեպի Սևան մտնող հատվածում Գործարանային փողոցի տարբեր մասերում լցված է կենցաղային ու շինարարական աղբ, ինչի պատճառով էլ հակասանիտարական վիճակ է տիրում:

Նշված վայրից Սևանի քաղաքապետարանը երևի հազիվ 1 կմ հեռավորության վրա լինի և զարմանալի է, որ Սևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետի գլխավորությամբ, չեն փորձում տարածքը մաքրել գարշահոտից ու կեղտից և կարելի է նույնիսկ այդ հատվածում տեղադրել տեսախցիկներ, որպեսզի հետագայում աղբ թափող քաղաքացին կամ քաղաքացիները հայտնաբերվեն:

Նշված վայրից, մոտ 2-3 բեռնատար աղբ կտեղափոխվի: