Լրահոս
Իրավական
18:06
14.10.24
228

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ կիրառվել է գրավ և տնային կալանք

Img default alt hy

Փաստաբան Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, թե հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը, ուշ գիշերին քննելով քննիչի միջնորդությունն իր պաշտպանյալ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժեց այն` կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։

Նշեմ, որ առաջադրված մեղադրանքը շինծու է և անհիմն, և ես ջանք չեմ խնայելու Խաչատուր Բալասանյանի իրավունքների պաշտպանության հարցում»-գրել է Տիգրան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ օրերս Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Վերջինս ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում։