Լրահոս
Հայաստան
13:48
13.01.22
30 022

Գյումրին վերջին հրաժեշտն է տալիս 20 տարեկան Արթուրին

Այսօր Գյումրիում վերջին հրաժեշտն են տալիս հունվարի 11-ին զոհված 20 տարեկան Արթուր Առաքելյանին։ 

Երեկ՝ հունվարի 12-ին, Գյումրու ՍԲ Նշան եկեղեցում տեղի էր ունեցել հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ ՊՆ N զորամասի զինծառայող շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանի։

Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի, 3-ն էլ ժամկետային զինծառայողներ։ Արթուրի մարմինը մահացու հրազենային վիրավորումով կեսգիշերին էր հայտնաբերվել։

Տղան բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին, նա քույր ու եղբայր ունի։ Արթուրն ըմբշամարտիկ էր։