Լրահոս
Հասարակական
21:15
07.02.25
330

Գյուղը բաժանել են երկու մասի, որդիս մարդու կյանք խլող չի․ Մերձավանում ավտոմատը ձեռքին պահած տղայի մայր. ArmLur

Img default alt hy

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են։

Մերձավան համայնքի ղեկավարը, ըստ մամուլի տեղեկությունների, միջադեպի հետ կապ ունի, սակայն մինչ օրս նախաքննական մարմինը լռում է: Մհեր Ախտոյանի եղբայրը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ավագանու անդամ է Փարաքարում, երեկ հաստատել էր, որ սպանվածը իրենց հորաքրոջ որդին է՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։

Ըստ նախնական վարկածի՝ գյուղի տղաների միջեւ կոնֆլիկտ առաջացել է մեքենայի արագ վարելու շուրջ, որն էլ այնքան է խորացել, որ տղաները ինքնաձիգով են փորձել հաշվեհարդար տեսնել միմյանց նկատմամբ, գնացել են համայնքի ղեկավարի տան մոտ ու ծեծկռտուք սկսել: Հնչել է կրակոց ու սպանվել է համայնքի ղեկավարի հորաքրոջ որդին՝ Գրիգոր Օհանյանը:

Այս աղմկահարույց գործով անցնող տղաներից Արմեն Ղազարյանը հետախուզման մեջ է: Վերջինս տեսանյութի այն երիտասարդն է, որի ձեռքում կա ինքնաձիգ կամ բոլորին հայտնի ավտոմատը:

Վերջինիս մայրը՝ Ռուզաննա Ղազարյանը, ArmLur.am-ի հետ զրույցում արդարություն է պահանջում:

«Իմ որդուն չեմ արդարացնում, մենք այս գյուղում ոնց հետո պետք է ապրենք: Արմենը չկա, չգիտենք ուր է, բայց ակնհայտ է՝ կա տեսանյութ, ճիշտ է, զենքը որդուս ձեռքին է, բայց նա չի կրակել, նա խլել է զենքը, որ չկրակեն, օբյեկտիվ քննություն եմ պահանջում: Մեր տունը հսկողության տակ է: Գյուղը բաժանել են երկու մասի նախկին ու ներկա գյուղապետերը»,- պատմել է Ռուզաննա Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։