Լրահոս
Քաղաքական
13:22
14.04.23
127

ԳՇ պետն ընդունել է, որ Տեղում Ադրբեջանի սադրանքը հայկական կողմի բացթողման հետևանք է. «Ժողովուրդ»

Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Ազգային ժողովում փակ հանդիպման ժամանակ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ընդունել է, որ Տեղ գյուղում տեղի ունեցածը հայկական կողմի բացթողման հետևանք է: Ինչպես հայտնել ենք, երեկ խորհրդարանում փակ հանդիպում է եղել, որին մասնակցել են գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԱԾ ռազմական հակահետախուզության վարչության պետի տեղակալ Աշոտ Խաչատրյանը:Свернуть