Լրահոս
Քաղաքական
21:30
28.10.24
256

ԳՇ պետի պաշտոնում հայտնված թյուրիմացությունը հայտարարել է, թե ՀՀ սահմանը պահելը միայն իր պատասխանատվությունը չէ․ Կարեն Վրթանեսյան

Img default alt hy

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԳՇ պետի պաշտոնում հայտնված թյուրիմացությունն այսօր հայտարարել է, թե ՀՀ սահմանը պահելը միայն իր պատասխանատվությունը չէ, այլ բոլորի պատասխանատվությունն է։

Տեսնես երբևէ բացած կա՞ ՀՀ Սահմանադրությունը.

«Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։

Մեկ էլ ասում ա, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում ոչ բռնի մեթոդների կողմնակից է»։