Լրահոս
Քաղաքական
12:00
17.10.24
93

Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության հնարավորությունները

Img default alt hy

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել եմ Դաշնային ոստիկանության նախագահ Դիտեր Ռոմանի հետ: 

«Հանդիպմանը կարևորել ենք ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի շրջանակներում ընդգծել ու առանձնակի գնահատել եմ գերմանական կողմի ներդրումն առաքելության գործունեության շրջանակներում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԽ քարտուղարը՝ մանրամասներ ներկայացնելով հանդիպումից: 

Քննարկվել են նաև անվտանգության ոլորտում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության հնարավորությունները: