Լրահոս
Միջազգային
20:00
19.08.22
72

Գուտերիշը ժամանել Է Օդեսա, որտեղ Զելենսկիի և Էրդողանի հետ կքննարկի հացահատիկի մատակարարումների հարցը

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն օգոստոսի 19-ին ժամանել Է Օդեսա, որտեղ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ կշարունակի բանակցությունները Սև ծովով ուկրաինական հացահատիկի մատկարարումների շուրջ: Այդ մասին հայտնել Է ուկրաինական «Դոմ» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Գուտերիշը ժամանել Է Օդեսայի նավահանգիստ, որտեղ այսօր շարունակվում են Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների հետ բանակցություններն ուկրաինական ագրոարտադրանքի արտահանման համար հացահատիկային միջանցքների հարցի շուրջը:

«Դոմ» հեռուստաալիքը հրապարակում Է կարճատև տեսահոլովակ, որտեղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և նրան ուղեկցող անձինք Օդեսայի նավահանգստում գնում են առափնյա փողոցով: Օգոստոսի 18-ին Գուտերիշն Ուկրաինայի Լվով քաղաքում բանակցություններ Է վարել Զելենսկիի և Էրդողանի հետ, հաղորդել ՏԱՍՍ-ը: