Լրահոս
Սպորտ
16:28
26.05.22
229

Գուրգեն Մադոյանը երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին և հաղթեց ժամանակից շուտ

Img default alt hy

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը պայքարի մեջ մտած 67 կգ քաշային Գուգեն Մադոյանը բացահայտ առավելությամբ հաղթել է ֆին բռնցքամարտիկ Կարլ Բենջամին Էրիկսոնին:

Երկրորդ ռաունդում Մադոյանը 3 անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել: Երրորդ նոգդաունից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը և հաղթանակը շնորհել հայ բռնցքամարտիկին:

Մինչ այդ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը իր մեկնարկային մենամարտում 5-0 հաշվով բացահայտ առավելությամբ հաղթել էր անգլիացի Ժոզեֆ Թաերսոնին: