Լրահոս
Հայաստան
13:54
11.01.22
3 251

Գորիսում ինքնաձիգով կրակոցներ են արձակել BMW-ի վրա

Img default alt hy

«SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ  ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ճ.-ին,  ով կասկածվում է  իր մոտ պահվող հրազենով Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Ա.-ին պատկանող ավտոմեքենան վնասելու մեջ:

Գագիկ Շամշյանը փոխանցում է՝ օպերատիվ տեղեկություններ են ստացել,  որ Արթուր Ճ.-ն Գորիսի Մաշտոցի փողոցի 151/8 շենքի բակում ինքնաձիգով կրակոցներ է արձակել Վարդան Ա.-ին պատկանող BMW մակնիշի  ավտոմեքենայի ուղղությամբ:

 Բարեբախտաբար,  տուժածներ չան: Ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս: