Լրահոս
12:22
22.11.22
96

Գորիս-Կապանի հատվածն Ադրբեջանին հանձնելուց 3 տարի անց գուցե պատրաստ լինի նոր ճանապարհը

«Հայլուրի» հատուկ ռեպորտաժը՝ Սյունիքից: Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը Ադրբեջանին հանձնելուց մոտ երկու տարի անց դեռ կառուցված չէ այն ճանապարհը, որը մեկուսացման մեջ հայտնված Որոտանը պետք է կապի Գորիսին: Ոլորապտույտ, գրունտային այդ ճանապարհին սողանքային գոտիները շատ են, ու ամեն անգամ նոր փորձության են հանդիպում շինարարները: 

Նրանք ստիպված են եղել անգամ հարյուրավոր պտղատու ծառեր կտրել՝  նոր ճանապարհի կառուցումը հաջողելու համար: Չնայած անվերջ դժվարություններին՝ շինարարները հույս ունեն, որ կենսական  նշանակության այդ ճանապարհը վերջապես կշահագործվի եկող տարվա աշնանը, այսինքն՝ հիմնական մայրուղու մի մասը Ադրբեջանին զիջելուց մոտ երեք տարի հետո: