Լրահոս
Քաղաքական
16:00
26.04.23
191

Գործընկերոջս հետ հանդիպել եմ արգենտինացի մի խումբ հասարակական, քաղաքական գործիչների. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ապրիլի 25-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հետ հանդիպել եմ արգենտինացի մի խումբ հասարակական, քաղաքական,մշակութային գործիչների, լրագրողների և գործարների հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացրել ենք մեր երկրում առկա խնդիրները, անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Շեշտել եմ, որ Ադրբեջանն արդեն 4 ամիս է, ինչ շրջափակել է Արցախը, այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, չի կատարում Միջազգային դատարանի՝ Արցախի ապաշրջափակման մասին որոշումը։

Միաժամանակ բարձր ենք գնահատել հայ-արգենտինական կապերը, կարևորելով խորհրդարանական, տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։

Ընդգծել ենք նաև երկու երկրների գործակցությունը զարգացնելու հարցում Արգենտինայի հայ համայնքի անգնահատելի բարձր դերակատարության հանգամանքը»: